Ոստիկանական աղբյուրները հայտնում են, որ այսօր Իրաքի մայրաքաղաքում պայթյունների հետևանքով առնվազն 15 շիա ուխտավոր է մահացել: Ուխտավորների խմբերը շրջելիս են եղել Բաղդադի փողոցներով:
Reuters-ը հաղորդում է, որ ևս 52 հոգի վիրավորվել է:
Աղբյուրները հայտնում են, որ պայթյունները տեղի են ունեցել Բաղդադի հարավարևմտյան Բայա և մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Շաաբ արվարձաններում:







































