Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ 2008 թվականին մահափորձ է իրականացվել 2008-2010 թվականներին Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղի դեմ, ով իր հակակառավարական գործողությունների համար օրեր առաջ հայտնվել է Սիլիվրիի բանտում։
Այս մասին հայտարարել է թուրքական Takvim թերթի թղթակից Էրգյուն Դիլերը։ Վերջինս ընդգծել է, որ իրեն այդ մասին պատմել է Բաշբուղին մոտ կանգնած մի զինվորական։
Վերջինս պատմել է, որ Բաշբուղի դեմ մահափորձը պետք է տեղի ունենար 2008 թվականի օգոստոսի 21-ին Իզմիրում՝ Բաշբուղի Գլխավոր շտաբի պետ նշանակվելուց մեկ շաբաթ առաջ։ Մահափորձը պետք է իրականացվեր ռումբեր նետելով։
Այդ հարձակման արդյունքում վիրավորվել է 16 ոստիկան, զինվորական և քաղաքացի։ Անգամ զոհվել է մեկ գնդապետ։ Այս ամենը քողարկվել է հասարակությունից։ Հարձակման թիրախը եղել է Բաշբուղը, ով, սակայն, ողջ է մնացել։








































