Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում կալանավորվել է նախկին Գլխավոր շտաբի պետ, պաշտոնաթող բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը։
Վերջինս ցուցմունքներ տալու համար երեկ կանչվել էր Ստամբուլի 12-րդ ծանր հանցավորությունների դատարան։ Բաշբուղի հարցաքննությունը տվել է 7 ժամ, այդ ընթացքում դատախազը նրան ուղղել է 60 հարց։ Արդյունքում, դատարանը որոշել է կալանավորել նրան և ուղարկել Սիլիվրիի բանտ։
Բաշբուղը մեղադրվում է պետական հեղաշրջման պլան նախապատրաստելու և պետական մարմիններին սեփական պարտականությունները կատարելու հարցում խոչընդոտներ հարուցելու մեջ։
Հիշեցնենք, որ Բաշբուղը Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ է եղել 2008-2010 թվականներին։









































