Աշխարհի խոշորագույն Google որոնողական համակարգը մոտ ապագայում ամբողջությամբ կփոխի իր գլխավոր էջի դիզայնը: Ինչպես հաղորդվում է ընկերության բլոգում, դա կլինի պորտալի պատմությամն մեջ ամենալուրջ փոփոխությունը:
Փոփոխությունից հետո էջի վերին հատվածից կջնջվի սև գիծը՝ մենյուի տարբեր կետերով: Դրա փոխարեն գլխավոր էջում կհայտնվի ընկերության մոխարագույն տարբերանշանը, որի վրա սեղմելու դեպքում կբացվեն որոնման 7 տարբեր ծառայությունների հղումները:
Այժմ Google-ի գլխավոր էջի նոր տեսքը հասանելի է միայն քիչ թվով օգտատերերի: