Մանուկներին ցանկանում եմ երջանիկ մանկություն, մեծերին` ողջամտություն: Ցանկանում եմ, որ գալիք տարում մարդիկ աշխատանք ունենան:
Շնորհավորելով հայ ազգի Ամանորը` նման բարեմաղթանք հնչեցրեց երգիչ Արսեն Սաֆարյանը:
«Ձմեռ պապի քսակը թող բոլորին նվերներ բերի»,- մաղթեց երգիչը:
Այն հարցին` արդյո՞ք երգիչը հավատում է Ջմեռ պապի գոյությանը կամ ունի երազանք, երգիչը պատասխանեց, որ իր համար Ամանորը սպասված տոն է, սակայն ասել, որ երազանք ունի, չէ, պարզապես մինչև հիմա հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը:








































