«Սարդարապատ» շարժան նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ցավով է փաստում և անցնող տարվա գլխավոր կորուստ համարում այն, որ ինչպես նախորդ տարիներին, 2011-ին ևս Հայաստանը շարունակել է հայաթափվել: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Որպես կարևորագույն ձեռքբերումներ կարող եմ նշել այն հանգամանքը, որ հայրենիքից դուրս բնակվող հայերի մտահոգ և գիտակից հատվածը ճշգրիտ է գնահատում մեր վիճակը և համագործակցելու ձգտում ցուցաբերում: Չեմ կասկածում, որ մոտ ապագայում սա վերածվելու է նոր պետության ստեղծման գործունեության որոշման: Մյուս կարևոր երևույթը երիտասարդ հայ քաղաքական մտքում տեղի ունեցող հեղափոխական խմորումներն են: Այդ նոր ներուժի շնորհիվ մեզ հաջողվելուէ առաջիկայում հայկական նոր հանրապետություն ստեղծել»,- համոզմունք հայտնեց Ժիրայր Սեֆիլյանը:








































