Բջջային հեռախոսներ արտադրող PhoneDog ընկերությունը դատական հայց է ներկայացրել իր նախկին բլոգեր Նոահ Քրավիթսի դեմ, քանի որ վերջինս աշխատանքից դուրս գալուց հետո շարունակել է կապ պաշտպանել Twitter սոցիալական կայքում աշխատանքի ընթացքում իրենց հետևող անձանց հետ:
Nwi.com-ը գրում է, որ Քրավիթսը նախապես սոցիալական կայքում հանդես է եկել @PhonedogNoah անունով, բայց աշխատանքից դուրս գալուց հետո փոխել է իր էջի անվանումը @NoahKravitz-ի, բայց իրեն հետևող մարդկանց տվյալները պահպանվել են: Բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունը նախապես դեմ չի եղել, բայց այժմ բլոգերի դեմ դատական հայց է ներկայացրել՝ հայտնելով, որ Քրավիթսին կայքում հետևող մարդիկ իրականում ընկերության գնորդներն են եղել, և ընկերությունը Քրավիթսից կրած վնասների համար 340.000 դոլար է պահանջում:
Բայց այստեղ կարևոր հարցն այն է, թե ում են, ի վերջո, պատկանում Twitter-ի կոնտակտները: Խնդիրն ավելի կբարդանա, եթե կայքը բիզնեսի նպատակներով օգտագործելու մեղադրանք առաջադրվի:








































