ՄԱԿ-ը և Գերմանիան քննադատել են Կահիրեում ոչ կառավարական կազմակերպությունների գրասենյակների խուզարկությունը: Մինչ այդ քննադատությամբ էր հանդես եկել նաև ԱՄՆ-ը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Եգիպտական ոստիկանությունը և զինվորականները խուզարկություններ են անցկացրել արտասահմանից ֆինանսական օգնություն ստացող 17 ամերիկյան և տեղական կազմակերություններում:
Գերմանիայի կառավարությունը հանդիպման էր կանչել Բեռլինում Եգիպտոսի դեսպանին:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները խուզարկումն անվանել են «անհիմն և կոպիտ»:
Եգիպտոսի իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակել են հայտարարություն, որում քննադատել են երկրի ռազմական ղեկավարությանը՝ ժողովրդավարամետ կազմակերպությունների նկատմամբ հալածանքներ իրականացնելու համար: