Wednesday, 24 06 2026
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հունաստանում ՀՀ դեսպանությունում բացվել է հայ գրապտության 500-ամյակին նվիրված ցուցահանդես

Դեկտեմբերի 28-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել հայ գրատպության 500-ամյակի նախատոնական միջոցառում, որտեղ ցուցադրվել են հունահայ արվեստաբան, թարգմանիչ պարոն Հակոբ Ջելալյանի հավաքածուից հայերեն հնատիպ գրքերի, ինչպես նաեւ Հայաստանին առնչվող հայ և օտար հեղինակների վիմանկարների 17-19-րդ դարերի բացառիկ նմուշներ:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր ելույթում ներկայացրել է հայ գրատպության պատմությունը, խոսել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման և 2012թ. ամբողջ աշխարհում Հայ գրատպության 500-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումների մասին:

ՀՀ դեսպանը հունահայ համայնքի ներկայացուցիչներին է հանձնել ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների կողմից ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ շնորհված պարգևները:

Հ. Ջելալյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Գևորգ Քոլանյանին հանձնվել է ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալը, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանը և պրն Հայկ Զաքյանը պարգևատրվել են ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր են հանձնվել «Արմենիկա» հանդեսի խմբագիր Մայք Չիլինգիրյանին, հայ-հունական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Հովսեփ Քասեսյանին և պարոն Սերգո Գույումջյանին:

Պաշտոնական արարողությանը հետևել է գեղարվեստական մաս:

Ցուցահանդեսը բաց է այցելության համար մինչև հունվարի 13-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում