«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ` 2010թ. Տարվա մարդ է ճանաչվել ՀՀ-ում ԱՄՆ նախկին փոխդեսպան Ժոզեֆ Փենինգտոնը` ակամա գաղտնազերծողը Հայաստանի քաղաքական ինտիմի ամենասկանդալային մանրամասների, որի բացահայտողը դարձավ նա 2011-ին` Wikileaks-ի պատճառով:
Նախաձեռնության անդամները հայտնում են, թե ո՞վ կհիշեր Փենինգտոն ազգանունը, եթե նրա զեկուցագրերի հիմնական հերոսները չլինեին մեր քաղաքական երկնակամարի կորիֆեյները:







































