Դեկտեմբերի 27-ին`ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի 31-ամյա մի բնակիչ:
Նույն օրը` ժամը 06.10-ին, ոստիկանները բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի, որը խոստովանել է, որ տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է ընկերոջը:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:








































