«Մենք չենք կարող խուսափել Գազայի հատվածում ևս մեկ նշանակալի գործողության անցկացումից»,- այս մասին, ՑԱԽԱԼ-ի մամլո ծառայության կայքի հաղորդմամբ, հայտարարել է Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Բենի Հանցը:
«ՑԱԽԱԼ-ը գիտի, թե ինչպես գործի Գազայի ահաբեկիչների դեմ»,-նշել է նա, ավելացնելով, որ բոլոր ռազմական գործողությունները մանրամասն կմշակվեն:
2009 թ. հունվարին Գազայում տեղի ունեցած ռազմական գործողությունը Հանցն անվանել է բարձր մակարդակով կազմակերպված գործողություն: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:








































