«Ֆրանսիական արհմիությունները համաձայնություն են կնքել օդանավակայանի ղեկավարության հետ` անվտանգության աշխատակիցների գործադուլի դադարեցման մասին»,– հայտնել է ֆրանսիական TF1 հեռուստաալիքը:
Առաջատար արհմիության ղեկավարներից մեկը հայտնել է, որ իրենք իրենց պարտականություններն իրականացրել են և համաձայնության են եկել օդանավակայանի ղեկավարության հետ: Հիմա աշխատակիցները պետք է վերսկսեն իրենց աշխատանքները:
Գործադուլավորներին հաջողվել է հասնել իրենց աշխատավարձերի բարձրացմանը: Արհմիությունները ի սկզբանե պահանջում էին աշխատավարձերը բարձրացնել 200 եվրոյով: Համաձայնությունը ստորագրելուց հետո գումարի չափը չի նշվում, և հայտնի չէ, թե որքանով են բարձրացել աշխատավարձերը:
Հիշեցնենք, որ գործադուլը տևել է 11 օր:









































