Pew Research-ի՝ վերջերս արած հետազոտության արդյունքում պարզվել է, որ հոգևոր կյանքով ապրող ամերիկացիները նույնպես օգտվում են տեխնոլոգիական շատ միջոցներից:
Ինչպես հայտնում է msn.com-ը, հետազոտության ընթացքում բջջային հեռախոսազանգերի միջոցով հարցում է անցկացվել 2303 մեծահասակների միջև (հետազոտական գործակալությունը մեծահասակ ասելով նկատի ունի տասնութն անց անձանց):
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կրոնական խմբերի պատկանող ամերիկացիները նույնպես օգտվում են համացանցից, ունեն բջջային հեռախոսներ, միմյանց տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, նրանց կարելի է հանդիպել նաև տարբեր սոցիալական կայքերում, ինչպես, օրինակ, Twitter-ում:
Չնայած ստացված արդյունքները չեն հստակեցնում տեխնոլոգիական միջոցներից օգտվելու պատճառները, բայց հետազոտողների կարծիքով՝ համացանցում նույնպես առաջանում են եկեղեցական խմբավորումներ, իսկ եկեղեցին կարևորում է համացանցը և տեխնոլոգիական այլ միջոցները:









































