Kyodo News-ը այսօր հաղորդել է, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Կոիչիրո Գեմբան մյուս շաբաթ Մյանմարի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններում կառաջարկի ներդրումային համաձայնության վերաբերյալ երկկողմանի պայմանագիր կնքել:
Բանակցությունները ևս մեկ առաջընթաց կլինեն Մյանմարի համար, որը փորձում է տասնամյակների ռազմական իշխանությունից հետո վերագտնել կապը աշխարհի հետ:
Ինչպես հայտնում է Associated press-ը, նախագահ Թհեին Սեինը մի շարք բարեփոխումներ է իրականացրել արևմտյան պատժամիջոցները վերացնելու համար` փորձելով ստանալ այն ներդրումները, որոնց կարիքը ներկա պահին ունի այս երկիրը, որը նախկինում հայտնի էր Բուրմա անունով:










































