Facebook սոցիալական ցանցը ճանաչվել է ընթացիկ տարվա ամենահայտնի կայքը ամերիկացի օգտատերերի շրջանում՝ շրջանցելով Google որոնողական համակարգը: Այս մասին ասվում է Experian Hitwise-ի նոր հետազոտության մեջ:
Ինչպես հաղորդում է CNews-ը, հաշվետվության համաձայն՝ հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Facebook-ի մասնաբաժինը կազմել է 10.29%, որը 15%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Google-ի մասնաբաժինը կազմել է ընդհանուր այցելությունների 7.7%-ը: Երրորդ տեղում հայտնվել է Google ընկերության YouTube վիդեոհոսթինգը: Նրան հետևում են mail.yahoo.com-ը, yahoo.com-ը, bing.com-ը, search.yahoo.com-ը, gmail.com-ը, live.com-ը և msn.com-ը:








































