Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո հայտարարել է, որ Թուրքիան չպետք է ծայրահեղորեն արձագանքի օրինագծի ընդունմանը.
«Ֆրանսիան ու Թուրքիան ունեն սերտ և բազմակողմ հարաբերություններ։ Մենք Թուրքիայի հետ շատ անելիքներ ունենք։ Թուրքիային խոհեմության և առողջ մտածելակերպի կոչ եմ անում»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանն արդեն իսկ վերադարձել է Թուրքիա։