Մինչ Հյուսիսային Կորեայի լրատվական հաղորդումներում անընդհատ ցուցադրվում է Կիմ Չեն Ունը, ով ողջ ազգի հետ սգում է իր հոր մահը, նրա երկու ավագ եղբայրներն այդպես էլ ի հայտ չեն գալիս:
Չորեքշաբթի օրը Կիմ Օկը, ով դե ֆակտո հանդիսանում էր Հյուսիսային Կորեայի առաջին տիկին այն բանից հետո, երբ 2004 թվականին Կիմ Չեն Ունի մայրը մահացել էր կրծքի քաղցկեղից, հայտնվեց Կումսուսան դամբարանում, որտեղ դրված էր առաջնորդի ապակե դագաղը:
The New York Times-ը գրում է, որ հետազոտողներից և ոչ մեկը չի կարողանում իրականում որոշել, թե ինչպես է ձևավորված այդ գաղտնի ընտանիքը, որտեղ առաջնորդը երեխաներ ունի երեք տարբեր կանանցից: Բոլորը վստահ են, որ առաջիկա ամիսների ընթացքում հնարավոր կլինի պարզել, թե արդյո՞ք Կիմ Չեն Իրի երրորդ կնոջ երկրորդ տղան կարող է երկիրը կառավարել այնպես, ինչպես իր հայրն ու պապը:
Սակայն Կիմ Չեն Ունը քաղաքական հակառակորդներ ունի հենց իր ընտանիքի ներսում: Նրա հիմնական քաղաքական հակառակորդը կարող է նրա խորթ եղբայր 40-ամյա Չեն Նամը լինել, ով ապրում է Չինաստանում և հայտնի է խաղատներ այցելելու և չափազանց շատ ալկոհոլ օգտագործելու համար: Հոր մահից հետո նրան սգո արարողության ժամանակ ոչ մեկը չի տեսել:
Վերլուծաբանները, սակայն, ասում են, որ եթե անգամ եղբայրները միասին էլ գնային իրենց հոր թաղմանը, ապա լրատվամիջոցներն այդպես էլ Չեն Նամին ցույց չէին տա՝ Կիմ Չեն Ունից ուշադրությունը չշեղելու նպատակով:









































