Սուդանի մայրաքաղաաք Խարթումում հարձակվել են Սիրիայի դեսպանի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն, վկայակոչելով արաբական ԶԼՄ-ները:
«Սուդանում Սիրիայի դեսպանը Ալ-Ռիադ շրջանի ռեստորաննեից մեկում իրականում հարձակման է ենթարկվել Սիրիայի քաղաքացիների կողմից»,-հայտնել է Սուդանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալ-Օբեյդ Ահմադ Մուրուհը:
Նրա խոսքերով, միջադեպից հետո դեսպանին տեղափոխել են կլինիկան, որտեղ անցել է բժշկական հետազոտություն: Դեսպանի մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Սուդանի իշխանությունները խոստացել են ուժեղացնել Խարթումում սիրիական դիվանագիտական առաքելության պաշտպանությունը և «առավելատգույն ջանքեր դնել դեսպանի վրա հանրձակում կատարածներին հայտաբերելու համար», որոնց հաջողվել է փաչել հանցագործության վայրից:
Ներկայումս Խարթումի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում`պարզաբանելու դեսպանի վրա կատարված հարձակման պատճառը:
Նախօրեին Սիրիայի ընդդիմությունը` Սիրիայի Ազգային խորհուրդը, հատուկ կոչ էր արել երկրի սահմաններից դուրս ապրող սիրիացիներին դուրս գալ Սիրիայի դեսպաանտների դեմ` բողոքելով երկրի ներսում շարունակվող բռնությունների դեմ:









































