Իրաքի մայրաքաղաքում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած պայթյունների զոհ է դարձել 49 մարդ:
Ինչպես հայտնում է France-Presses գործակալությունը` վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Զաիդ Տարիկին, վնասվածք է ստացել 170 մարդ: Ավելի վաղ հայտվում էր 31 զոհի և 140 վիրավորի մասին:
Գործակալության փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը Բաղդադի տարբեր շրջաններում գրեթե միաժամանակ տեղի է ունեցել 11 պայթյուն:
Բաղդադում ահաբեկչությունները տեղի են ունեցել Իրաքում քաղաքական իրավիճակի վատթարացման ֆոնի վրա, որը կապում են դեկտեմբերի 18-ին ԱՄՆ զորքերի վերջնական դուսբերման հետ: Իսկ երկուշաբթի Իրաքի իշխանությունները երկրի փոխնախագահ Տարիկ Ալ-Հաշիմի ձերբակալության օրդեր են տվել. նրան մեղադրում են ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու մեջ:










































