Facebook սոցիալական ցանցում նոր նախաձեռնություն է ստեղծվել` «Ամանորյա նվեր՝ Նարեկին» խորագրով: Նախաձեռնողն է իրավապաշտպան ակտիվիստ Լալա Ասլիկյանը:
«Որոշեցինք որևէ նվերով ուրախացնել նրան: Այդ նպատակի համար գումար ենք հավաքում, որ հանձնենք ծնողներին՝ Նարեկի համար ամանորյա տոն կազմակերպելու և նվերներ գնելու համար»,- նշել են կազմակերպիչները նախաձեռնության էջում`հավելելով, որ հաշվի կառնվեն նաև առաջարկները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին` ժ. 07:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը, իր հանձնարարությունից հրաժարվելու պատճառով զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով, ապա ձեռքին գտնվող երկաթյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքին: Վերջինիս պատճառվել է մարմնական վնասվածք` աջ ակնագնդի ջնջխմամբ, վերին կոպի հեմատոմայի տեսքով: Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում հեռացվել է այս տարվա գարնանային զորակոչին Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի աջ աչքը:







































