Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ, եվրոպական հարցերով ֆրանսիացի նախարար Ժան Լեոնետին Radio Classique-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը.
«Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, իսկ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի առաջ քաշումն ամենևին կապված չէ Ֆրանսիայում սպասվող ընտրությունների հետ։ Եթե դա այդպես լիներ, ապա ընդդիմությունը չէր աջակցի այս օրինագծին։
Այսօր բոլոր ժողովուրդները պետք է հստակ ու քաջաբար նայեն իրենց պատմության դեմքին։ Հայոց ցեղասպանությունից անցել է շուրջ 100 տարի, Հայոց ցեղասպանությունը նախաձեռնողներն արդեն ողջ չեն։ Թուրքիան պարզապես պարտավոր է ճանաչել այդ պատմական փաստը։ Այս օրինագիծն ուղղված է ոչ թե Թուրքիայում գործված, այլ բոլոր ցեղասպանությունների դեմ»։









































