«Երկիր»-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերքել է այն տեղեկատվությունը, թե ինքը սպառնացել է Մարիամ Սուխուդյանին և փորձել բռունցքով խփել բնապահպան Եղիա Ենոքյանին.
«Շանտաժ, շանտաժ, էդ աստիճանի՞ շանտաժ։ Նկարահանված կա՞, թող մի տեղ ցույց տան, որ մեկին հրել կամ մոտեցել եմ»,- ասել է Խաչատրյանը՝ ապա ավելացրել, որ Մարիամ Սուխուդյանին չի սպառնացել, ոչ էլ նման տոնով խոսել հետը. «Գուցե ասել եմ՝ գնացեք, ամեն ինչ լավ կլինի, մենք ձեզանից շատ ենք մտահոգված մեր ժողովրդի մասին։ Նման խոսակցություն գուցե եղել է»։
Հարցին, թե մասնավորապես ի՞նչ է խոսել բնապահպանների հետ, մարզպետը տարակուսել է՝ չլինի՞ քննություն եք վերցնում։









































