«ՀԺ»-ն գրում է, որ Իշխանական վերնախավի՝ «գիտական աննախադեպ հաջողությունների» հասած ներկայացուցիչների թիվը կավելանա ևս մեկով.
«Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը դեկտեմբերի 20-ին պատրաստվում է գիտությունների դոկտոր դառնալ:
Այդ օրը բժշկականում նա ատենախոսություն է պաշտպանելու «Ուսանողների առողջական վիճակի հիմնախնդիրները և լուծման ուղիները» լացացնող վերնագրով: Արդյունքում կունենա «Հիգիենա, մասնագիտական ախտաբանություն և թունաբանություն», ինչպես նաև «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտություններով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան»,- ապա թերթը հավելում է.
«Հույս ունենք, որ դոկտոր դառնալուց հետո ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը կկարողանա իր վարչապետին պաշտպանել ալկոհոլային թունավորումներից»:








































