Բելգիայի ոստիկանությունը խուզրակություն է անցկացրել Լյեժում դեկտեմբերի 13-ին կրակ բացած հանցագործ՝ Նորդին Ամրանիի տանը, որտեղ հայտնաբերվել է մահացած կնոջ դիակ: Այս մասին գրում է բելգիական Sud Presse-ը։ Կինը եղել է նրա հարևանի տնային աշխատողը:
Սպանությունը կատարվել է երեքշաբթի առավոտյան: Ամրանին նկատել է կնոջը, երբ վերջինս անցնում էր իր դռան մոտով, և նրան ներս է հրավիրել՝ ասելով, թե աշխատանք է առաջարկելու: Այնուհետև նա սպանել է կնոջը:
Բացի այդ, քննիչները պարզել են, որ նախքան երեկ իրականացրած հանցագործությունը՝ նա իր բոլոր փողերը փոխանցել է կնոջ հաշվեհամարին:
Հիշեցնենք, որ երեկ Բելգիայի Լյեժ քաղաքում երեք հանցագործներ (որոշ աղբյուրներ նշում են՝ մեկ) նռնակ են նետել ավտոկանգառում և կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 6, վիրավորվել 123 մարդ: Երեկ բելգիացի պաշտոնյաները հերքեցին ահաբեկչության վարկածը, սակայն մինչ այժմ ոստիկանությանը չի հաջողվում պարզել հանցագործության դրդապատճառները:








































