Monday, 15 06 2026
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում

1827թ. այս օրը Երևանի Սարդարի պալատում առաջին անգամ բեմադրվեց Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը. (պատմություն)

1827թ. այս օրը Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվեց Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը (ներկայիս Երևանի գինու և կոնյակի գործարանի տարածքում)` հեղինակի ներկայությամբ:

Ալեքսանդր Գրիբոյեդովը 1810 թ-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական և իրավաբանական ֆակուլտետները: Ուսանողական տարիներին շփվել է ապագա դեկաբրիստների (1825 թ-ի դեկտեմբերին ինքնակալության դեմ ապստամբած ռուս հեղափոխականներ) հետ: 1815 թ-ին բեմադրել և հրատարակել է իր առաջին գործը` «Երիտասարդ ամուսիններ» կատակերգությունը: 1818 թ-ին նշանակվել է ռուսական դիվանագիտական առաքելության քարտուղար Պարսկաստանում:

1822 թ-ին Թիֆլիսում եղել է ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական գրասենյակի քարտուղար: Այստեղ էլ սկսել է գրել «Խելքից պատուհաս» կատակերգությունը, որն ավարտել է 1824 թ-ին, Սանկտ Պետերբուրգում:

1825 թ-ին, վերադառնալով Կովկաս, Գրիբոյեդովն աշխատել է «1812 թվականը» դրամայի վրա, որից միայն հատվածներ են պահպանվել: Դեկաբրիստների ապստամբության պարտությունից հետո նրան ձերբակալել են, սակայն, բավարար մեղադրական նյութեր չունենալով, ազատել:

1828 թ-ին մասնակցել է Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը, ապա նշանակվել դեսպան Պարսկաստանում: Թուրքմենչայի պայմանագրի 15-րդ կետով, որը մտցվել է Գրիբոյեդովի ջանքերով, պարսկահայերին թույլատրվել է վերադառնալ հայրենիք: 50 հզ. պարսկահայեր, ըստ այդ պայմանագրի, ներգաղթել են Հայաստան: 1829 թ-ին, վախենալով Պարսկաստանում ռուսական ազդեցությունից, պարսկական իշխանությունների հրահրմամբ խառնամբոխը հարձակվել է դեսպանատան վրա, սպանել դեսպանատան աշխատակիցներին ու դեսպանին: Գրիբոյեդովի դին Հայաստանով տեղափոխել են Թիֆլիս. ճանապարհին՝ Դվալի (այժմ` Պուշկինի) լեռնանցքում, Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է նրանց: Հետագայում այնտեղ կանգնեցվել է աղբյուր-հուշարձան:

Գրիբոյեդովի ողբերգական մահվան առիթով Էջմիածնի Մայր տաճարում հոգեհանգստի պատարագ է մատուցվել:

Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունում (գրաքննության արգելքի պատճառով տարածվել է ձեռագիր և մեծ արձագանք գտել գրական շրջանակներում) արծարծված են ռուսական կյանքի սոցիալ-քաղաքական խնդիրները, որոնք ավելի սրվել էին 1812–24 թթ-ին: Նկարագրելով Մոսկվայի ազնվականական միջավայրը՝ Գրիբոյեդովն ստեղծել է բնավորությունների մի ամբողջ պատկերասրահ:

Կատակերգությունում հիմնական բախումը պահպանողական ազնվականության և առաջադեմ մտավորականության միջև է. ընդհարվում են մտածող մարդը և սահմանափակ մտածելակերպով շրջապատը, ու թեև պարտվում է բարձր բարոյականությամբ մտավորականը, սակայն հանդիսատեսը հավատում է գլխավոր հերոսի` Չացկու հաղթանակին: Կատակերգությունը թարգմանվել է հայերեն և բազմիցս բեմադրվել հայ թատրոններում:

Գրիբոյեդովը քաջածանոթ էր հայ ժողովրդին և հայոց պատմությանը: Պահպանվել է նրա «Ռոդամիստ և Զենոբիա» ողբերգության պլանը, ըստ որի` գործողությունը կատարվում է Հայաստանում և Վրաստանում:

1819 թ-ի փետրվարին եղել է Երևանում, ծանոթացել երկրի և ժողովրդի կացությանը, այցելել Էջմիածնի վանք, մատենադարան, տպարան, դպրոց:

Լինելով Իվան Պասկևիչի բանակի դիվանագիտական գրասենյակի ղեկավարը՝ մասնակցել է Երևանի, Սարդարապատի, Նախիջևանի ազատագրմանը, պարգևատրվել «Երևանի գրավման համար» մեդալով:

Գրիբոյեդովի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց, կանգնեցվել է նրա հուշարձանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում