Twitter միկրոբլոգային ծառայությունը փոխում է իր ինտերֆեյսը՝ ռեսուրսն օգտատերերի համար ավելի հեշտ դարձնելու համար: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ծառայության ղեկավարությանը:
Մի քանի շաբաթ հետո նորացված Twitter-ը հասանելի կլինի ինչպես համակարգիչների, այնպես էլ բջջային տարբերակի համար:
Փոփոխությունների շրջանակներում, էջի վրա կերևա հրահանգ, թե ինչպես օգտագործել # և @ սիմվոլները: Բացի այդ, օգտատերերին կառաջարկվի լրահոս և ժամանցային ծառայություններ:
Գլխավոր էջի վրա ամենանկատելի փոփոխությունը կլինի այն, որ անձնական տեղեկությունը կտեղադրվի էջի ձախ կողմում: Այստեղ կարելի կլինի տեսնել ընթերցողների անունները, ընթերցվող էջերը, նկարները, ինչպես նաև թվիթ ուղարկել վերին պանելի պարտուհանում՝ կցելով նկար կամ հղում:








































