ԵՄ ղեկավարները Բրյուսելում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ համաձայնության են եկել եվրոգոտու յուրաքանչյուր երկրի բյուջեի կառուցվածքային դեֆիցիտի մակարդակը 0.5 տոկոսով սահմանափակելու հարցի վերաբերյալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ԵՄ գագաթնաժողովի որոշումների նախագիծը:
«Ստեղծվելու են նոր ֆիսկալ օրենքներ: Երկրների բյուջեները պետք է հավասարակշռված լինեն (չպետք է ունենան ո՛չ պրոֆիցիտ, ո՛չ դեֆիցիտ): Այս սկզբունքը կարելի է իրականացված համարվել, եթե տարեկան կառուցվածքային դեֆիցիտը չգերազանցի ՀՆԱ 0,5 տոկոսը: Պետական պարտք ունեցող երկրները, որոնց ՀՆԱ-ն 60 տոկոսից համեմատաբար ցածր է, կարող են ունենալ մեծ դեֆիցիտ»,- ասվում է փաստաթղթում:
Փաստաթղթում նաև նշվում է, որ այդ կանոնը պետք է մտցվի ԵՄ երկների օրենսդրական համակարգ` սահմանադրական կամ դրան համարժեք մակարդակով: Այդ կանոնը պարունակելու է ավտոմատ ուղղման մեխանիզմ:
Ընդ որում, ինչպես երևում է փաստաթղթից, 3 տոկոս պետական պարտքը մնում է թույլատրելի, սակայն խախտելու դեպքում նախատեսվելու են ավտոմատ պատժամիջոցներ, եթե միայն ԵՄ գագաթնաժողովը չորոշի դրանք մտցնել:








































