Friday, 05 06 2026
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները

Ինչո՞ւ Եվրոպան որոշեց մերժել Բարգավաճին

Եվրոպական ժողովրդական կուսակցությանը Հայաստանի կուսակցությունների անդամակցությունն իսկապես հետաքրքիր պատմություն ստացվեց: ԵԺԿ-ում որոշեցին «չնկատել» ԲՀԿ-ին և ընդունել առայժմ միայն ՀՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն» եռյակին:

Փաստորեն, ԲՀԿ-ին ոչ միայն Հայաստանում, այլ նույնիսկ Եվրոպայում են մերժում: Ի՞նչը կամ ո՞վ է սրա պատճառը: Ինչո՞ւ Եվրոպան որոշեց մերժել ԲՀԿ-ին: Արդյոք դա պայմանավորված էր Հայաստանի ներքաղաքական իրողություններո՞վ, թե՞ նրանով, որ այդ կուսակցությանը ԵԺԿ-ում ավելի շատ ռուսական ուղեծրի կուսակցություն են համարում կամ ընդհանրապես չեն համարում կուսակցություն և այդ իսկ պատճառով էլ մերժում են ԵԺԿ-ին անդամակցությունը: Նաև այս հանգամանքը հետաքրքրական է նրանով, որ ԵԺԿ ղեկավարությունը, փաստորեն, Հայաստանի կոալիցիոն կուսակցությունների եռյակին այլ կերպ է նայում և ընկալում: ԲՀԿ-ին, փաստորեն, ընկալում է այդ եռյակից դուրս:

Սակայն, մյուս կողմից, նաև հնարավոր է, որ ընդհանրապես Հայաստանի քաղաքական ուժերը որպես եռյակ չեն էլ ընկալվում, այլ դիտվում են, այսպես ասած, ՀՀԿ-ՕԵԿ միասնություն, ԲՀԿ-ն` առանձին և «Ժառանգությունն»` առանձին: Այսինքն` եթե ընդունում են ՀՀԿ-ին, ուրեմն ՕԵԿ-ին էլ ինքնաբերաբար, բայց ԲՀԿ-ին արդեն դիտարկում են այդ միասնությունից անկախ և չեն ընդունում: Ըստ որում` «Բարգավաճ Հայաստանի» հանդեպ այդ վերաբերմունքը անակնկալ է եղել նաև հենց կուսակցության համար ինքնին, քանի որ հակառակ պարագայում ԲՀԿ պատվիրակությունը ներկա չէր լինի ԵԺԿ հավաքին: Փաստորեն, «Բարգավաճ Հայաստանը» չի էլ կասկածել, որ իրեն կարող են մերժել: Եվ հետաքրքրական է նաև, որ ԵԺԿ-ն էլ Բարգավաճին մերժում է ըստ էության առանց բացատրության, ինչը ոչ միայն մերժել է, այլ նաև պարզապես անտեսել, համարել, որ այդպիսի ուժ չկա, և կարիք էլ չկա բացատրելու, թե ինչու չեն վերցնում:

Մի խոսքով, Եվրոպական ժողովրդական կուսակցության այս վերաբերմունքի դրսևորումը իրականում վկայեց, որ Հայաստանում առկա ներիշխանական խմորումներն ամենևին էլ զուտ ներհայկական չեն և ունեն նաև արտաքին լուրջ ճյուղավորումներ և չի բացառվում` նաև արմատներ, ինչի վկայությունն էլ երևի թե այն է, որ արտերկրում տեղի են ունենում ԲՀԿ-ի հետ կապված պրոցեսներ, որոնք զարմանալիորեն ներդաշնակ են ներքին գործընթացներին և համահունչ` դրանց տրամաբանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում