Երեք ամերիկացի սենտորներ՝ Ջո Լիբերմանը, Ջոն Մաքքեյնը և Ջին Շախինը, քննադատել են Ռուսաստանում ընդդիմության առաջնորդների, լրագրողների ու իրավապաշպանների ձերբակալությունները և խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառելը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս մասին ասվում է երեք սենատորների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի օրը:
Նրանք կոչ են արել ռուսական իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ովքեր ապօրինաբար ձերբակալվել են։ Նրանց թվում են բլոգեր Ալեքսեյ Նավալնին և ընդդիմադիր Իլյա Յաշինը:
Ըստ սենատորների՝ ռուս ժողովուրդն արժանի է նորմալ կառավարություն ունենալու, և այդ բողոքներն ընտրություններում արձանագրված ընտրախախտումների արդյունք են:








































