Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա պետք է նվազեցնել, քանի որ ռուսական քաղաքական ռեժիմը աղբ է և ընդօրինակման ենթակա չէ: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց բլոգեր, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին խոսելով` նա հույս հայտնեց, որ Հայաստանում իրավիճակը ավելի լավ կլինի, քանի որ առկա է ինտրիգային գործընթաց:
Անդրադառնալով Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին` Սուրենյանցն ասաց, որ դասական իմաստով ընտրություններ տեղի չեն ունեցել, իրական ընդդիմությունը չի մասնակցել ընտրություններին: Ռուսաստանում մեծ տեմպերով զարգանում են հեղափոխական տրամադրություններ, այսպես շարունակվելու դեպքում Պուտինը կարժանանա Մուբարաքի ճակատագրին:
«Մի օր երբ ղարաբաղյան խնդիրը կորցնի իր սրությունը, հնարավոր է նաև քաղաքական նոր էլիտայի ձևավորում»,-ասաց Սուրենյանցը: