55-ամյա չինացի կնոջ մազերը 8 տարվա ընթացքում երկարել են` հասնելով 8 ոտնաչափ երկարության: Թեև մազերը խնամելու համար նրանից շատ գումար է պահանջվում, բայց երկու երեխաների մայր Նի Լինմեյը շատ հպարտ է իր մազերով:
Որպեսզի կարողանան չափել մազերի երկարությունը, կինը ստիպված է եղել կանգնել աթոռին: Չնայած նրա մազերի ներքևի հատվածը տարօրինակորեն բարակ է, բայց, ընդհանուր առմամբ, մազերը շատ առողջ տեսք ունեն, և, ինչպես գրում է Mail Online-ը, նա կարող էր բավական մեծ գումար վաստակել` կանանց պատմելով իր առողջ մազերի գաղտնիքը:







































