Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Պուտինիզմի անկումից հետո մյուս ավտորիտար ռեժիմներն էլ կսկսեն փլուզվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ և հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին:

– Պարոն Պիոնտկովսկի, դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում տեղի կունենան Պետդումայի ընտրություններ: Մի կողմից գործի է դրվել ողջ ադմինիստրատիվ ռեսուրսը իշխանության կուսակցության համար առավելագույն տոկոսներ ապահովելու համար, մյուս կողմից, դատելով հրապարակումներից, ռուսաստանյան հասարակության մեջ դժգոհություն է հասունանում` ստեղծված իրավիճակի նկատմամբ:

– Ձեր հարցը վկայում է այն մասին, որ դուք լավ տեղեկացված եք ռուսաստանյան գործընթացներից: Իհարկե, ընտրությունները ֆարս են, կեղծիքները սկսվեցին մինչև ընտրությունները` ինը թեկնածուների գրանցման մերժմամբ, ամբողջությամբ ոչ հավասար պայմաններով` զանգվածային լրատվամիջոցներով, հսկայական ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործմամբ, երբ գործադիր իշխանության ներկայացուցիչները կարգադրություններ էին տալիս, թե ինչպես պետք է քվեարկեն բյուջետային աշխատողները, ուսանողները, զինծառայողները: Վերաբերմունքը ընտրությունների նկատմամբ խիստ բացասական է: Ընտրախախտումների ծավալներն անհամեմատ լինելու են ավելին, քան նախկինում էր, քանի որ պուտինյան ռեժիմի նկատմամբ դժգոհությունն աննախադեպ է, այն մեծ թափով ուժգնանում է թե՛ լայն հասարակական շրջանակներում, թե՛ էլիտայի մեջ` հատկապես «Եդինայա Ռոսիայի» համագումարից հետո, երբ մեր երկու համաղեկավարները, այսպես կոչված, պաշտոնների փոխատեղում իրականացրին:
Բոլոր դիտորդների գնահատականները, թե դեկտեմբերի 4-ի ընտրություններից հետո տեղի կունենա իշխանության մերժման ճանապարհին երկրորդ ցնցումը, դառնում է ծաղրի առարկա: Պուտինը ստիպված կլինի նախագահական ընտրությունների քարոզարշավն անցկացնել հասարակության հետ կապի խզման մթնոլորտում, իսկ դա բավական բարդ իրավիճակ կլինի:

– ՌԴ իշխանությունների` ընտրական գործընթացներով «զբաղվածության» ֆոնին փոքրիկ Հարավային Օսեթիայում տեղի ունեցան ընտրություններ, որոնց արդյունքում ընտրողները վստահություն չհայտնեցին Կրեմլի թեկնածուին` քվեն տալով նրան այլընտրանք հանդիսացող թեկնածուին: Ձեր կարծիքով` սա կարո՞ղ է մեկնարկ հանդիսանալ որոշակի միտումների համար: Սա չի՞ վկայում արդյոք, որ «սուվերեն դեմոկրատիայի» պուտինյան մոդելը սկսում է անկում ապրել:

– Դա մի հսկայական տագնապ էր Կրեմլի համար, դա մի հսկայական անհաջողություն էր թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ երկրի ներսում: Նրանք ներկայացնում էին, թե Հարավային Օսեթիան անկախ պետություն է… Հիմա տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ այդ անկախ պետությունում: Տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ, որոնց արդյունքում 16 տոկոսի մեծ տարբերությամբ` հաղթեց ընդդիմության թեկնածուն: Հաղորդումների հեռարձակումն առավելապես հակակոռուպցիոն բնույթ էր կրում, դրանցում մեղադրում էին Կոկոյտիի ռեժիմին` բիզնեսում մոնոպոլիաների համար և արատավոր այլ ռուսաստանյան խնդիրների համար: Դա Ռուսաստանի փոքր կրկնօրինակն է` ինչով զբաղված է Կոկոյտին Հարավային Օսեթիայում, Քադիրովը` Չեչնիայում, նույն բանով էլ զբաղված է Պուտինը ողջ Ռուսաստանում: Հիմա` հարևան-բարեկամական Ռուսաստանից ոչ թե նախագահը, ոչ թե վարչապետը, այլ ինչ-որ մի երկրորդական տրամաչափի պաշտոնյա, որի անունն էլ չեմ կարողանում հիշել, հայտարարում է, որ Մոսկվան աջակցում է Կոկոյտիին, որը նախ քրեական տարր է, որը Ռուսաստանի օգնությամբ առաջ եկավ, և մի գործիչ է, որը սպառնում է ռազմական հեղաշրջում իրականացնել: Այսինքն` Մոսկվան աջակցում է ավազակներին և հանցագործներին` իրենց նորանոր հացագործություններում, որտեղ կասկածներ կան առ այն, որ նա ռազմական ուժ էլ կարող է կիրառել:

Ահա իշխանությունների հեղինակության անկման հիմնական պատճառները` պաշտոնների փոխատեղումը, գալիք կիրակի տեղի ունենալիք ընտրությունները, ինչպես նաև Հարավային Օսեթիայի ընտրությունները: Այս գործընթացները ինչպես էլ ծավալվեն` դա Կրեմլի լիակատար ձախողումն է լինելու: Եթե ՌԴ իշխանությունները թույլ տան Կոկոյտիին ճնշել ժողովրդական կամքի դրսևորումը ուժի միջոցով` դա ամոթալի կլինի, իսկ եթե դա նրանց չհաջողվի անել և Ջիոևան դառնա նախագահ` դա կլինի ոգեշնչող օրինակ Ռուսաստանի ընտրողների համար:

– Ի՞նչ եք կարծում, պարոն Պիոնտկովսկի, վերոնշյալը չի՞ վկայում, որ հետխորհրդային տարածքի երկրներում կարող են «արաբական գարնան» գործընթացները ծավալվել ներքաղաքական գործընթացներում:

– Գիտեք, հետխորհրդային տարածքը աշխարհից, բնականաբար, մեկուսացած չէ, դա ողջ աշխարհում ընթացող գործընթացների մի մասն է, և այն, ինչ ընդունված է անվանել «արաբական գարուն», բավական նեղ ձևակերպում է, քանի որ այդ գործընթացները սկիզբ առան Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Սա վկայում է ավտորիտար ռեժիմների չկայացվածության և մերժման մասին: Անկասկած, այդ գործընթացը կհասնի նաև հետխորհրդային տարածք:

Իսկ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում` արդեն այդ գործընթացի մի մասն է: Չէ՞ որ ռուս ընտրողների, ռուս հասարակության, ռուսական վերնախավի, հասարակության ինտելեկտուալ մասի ուղեղներում և սրտերում պուտինիզմը արդեն կործանվել է: Այդ իսկ պատճառով` այդ գործընթացը ընդամենը ժամանակի հարց է, և ինձ թվում է, որ շատ երկար ժամանակ չի պետք, որ նաև պուտինիզմի քաղաքական կործանումն ամրագրվի: Իսկ պուտինիզմի անկումից հետո հետխորհրդային տարածքում մյուս ավտորիտար ռեժիմներն էլ կսկսեն փլուզվել` թղթե տնակի պես: Իրականում այդ գործընթացը տեղի է ունեցել Վրաստանում, որտեղ արդյունավետ կերպով զարգանում է ժողովրդավարությունը, Ուկրաինայում, որտեղ հաջողվեց կանգնեցնել գործընթացը, բայց ոչ ամբողջությամբ ճնշել, իսկ այսօր դա տեղի է ունենում փոքրիկ Հարավային Օսեթիայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում