Ֆրանսիան ժամանակավորապես կրճատում է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների թիվը: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը:
Ըստ ֆրանսիական ԱԳՆ աշխատակցի՝ այս որոշումը կապված է մի քանի օր առաջ ցուցարարների՝ բրիտանական դեսպանատան վրա հարձակման հետ:
Ֆրանսիացի մի քանի դիվանագետներ պատրաստվում են լքել Իրանը, և մոտակա օրերին նրանք կվերադառնան Ֆրանսիա:
Փարիզը նշում է, որ դեսպանատունը կշարունակի աշխատանքը: Թե քանի աշխատակից կլքի Իրանը՝ դեռ չի հաղորդվում: Ներկա պահին դեսպանատանը աշխատում է մոտ 30 մարդ:








































