РБК-ի փոխանցմամբ՝ իրանական կողմը հայտարարել է, որ երկրի էներեգտիկ ու ֆինանսական ոլորտների դեմ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Կանադայի սահմանած նոր պատժամիջոցները չեն ազդի ԵՄ-ին նավթամթերքի մատակարարումների վրա։
Իրանի նավթի փոխնախարար Աբդուլհուսեին Բայաթն ընդգծել է, որ Իրանից դեպի Եվրոպա նավթամթերքի արտահանումը կիրականացվի ցանկացած դեպքում։ Ըստ Բայաթի՝ եվրոպական նավթամթերքի շուկայում իրանական մասնաբաժինը ներկայումս կազմում է 11 տոկոս։
Հիշեցնենք, որ երեկ Իրանի նավթի նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել էր, որ Իրանը պատաստ է իր միջուկային ծրագրին առնչվող հակամարտության հարցում նավթն օգտագործել որպես քաղաքական զենք.
«Առայժմ մենք կարծում ենք, որ ամեն ինչ կարգին է, և կարիք չկա նավթը ծառայեցնել որպես զենք։ Այնուամենայնիվ, ես պետք է ընդգծեմ, որ եթե դրա կարիքը զգացվի, ապա մենք անհրաժեշտ կհամարենք օգտվել այդ հնարավորությունից»։








































