Friday, 05 06 2026
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները

Moody’s-ը Հայաստանի կանխատեսումը «կայունից» իջեցրել է «բացասական

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի կանխատեսումը «կայունից» իջեցրել է «բացասական»` պայմանավորված Եվրոպայում և Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղեցմամբ:

Moody’s նշել է, որ Եվրոպային և Ռուսաստանին բաժին է ընկնում հայկական արտահանման 58 %-ը, և Հայաստանի կախվածությունը ռուսաստանյան շուկայից իր մեջ ռիսկեր է պարունակում:

Moody’s-ը նաև կարծում է, որ մետաղների գների հնարավոր նվազումը ևս կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա: Գործակալությունը նաև ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Հայաստանի արտաքին պարտքը կրկնապատկվել է վերջին 3 տարիների ընթացքում:

Միաժամանակ, Moody’s-ը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է ֆիսկալ կարգապահության ամրապնդմանը և 2012թ. պետբյուջեի նախագծի համաձայն ծրագրում է կրճատել դեֆիցիտը մինչև ՀՆԱ-ի 3.1 %-ը: Այդուհանդերձ,
Moody’s-ը նշում է, որ այդ ծրագրերի իրագործման համար առկա են «նշանակալի» ռիսկեր:

Ինչպես նկատում է «Մեդիամաքս» գործակալությունը, 2010թ. մայիսին Moody’s-ը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը, որում ասվում է, որ Հայաստանի B2 վարկանիշը (կայուն կանխատեսմամբ) հավասարակշռում է ցածր տնտեսական կայունությունը և կառավարության բարձր ֆինանսական ներուժը:

«2009թ. Հայաստանը բախվեց լուրջ մարտահրավերների: Չնայած Հայաստանը չկրեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ուղղակի ազդեցությունը փոքր բանկային հատվածի պատճառով, դրամական փոխանցումների կտրուկ կրճատումը հանգեցրեց ՀՆԱ 15% կրճատմանը»,- նշում էր Moody’s-ի փոխնախագահ, սուվերեն վարկանիշերի խմբի ավագ վերլուծաբան Էնթոնի Թոմասը:

Հաշվետվությունում ասվում էր, որ Հայաստանի իշխանությունները պատասխանել են միջոցառումների համապարփակ և հավակնոտ փաթեթով, ներառյալ պարզեցված հարկային և դրամային քաղաքականությունը:
Moody’s-ի վերլուծաբանները նշում էին, որ չնայած այդ միջոցառումները մի փոքր սահմանափակել են ՀՆԱ նվազման միտումը, դրանք լրջորեն վատթարացրել են կառավարության պարտքի պարամետրերը:

Միաժամանակ, Moody’s-ը նկատում էր, որ Հայաստանն իր քաղաքականությունն իրականացրել է ԱՄՀ-ի հետ համաձայնեցված, և դրա շարունակումը կառավարությանը թույլ կտա դադարեցնել պարտքի պարամետրերի վատթարացումը:

«Սակայն եթե Հայաստանը չկարողանա լիովին կատարել ԱՄՀ-ի հետ ձեռքբերված համաձայնագիրը, երկրի վարկանիշը կարող է հայտնվել ճնշման տակ»,- նշել էր Էնթոնի Թոմասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում