Եգիպտոսի կառավարությունը՝ վարչապետ Էսսամ Շարաֆի գլխավորությամբ, հրաժարական տվեց:
BBC-ն հայտնում է, որ ներկայումս երկրում իշխող զինված ուժերի Գերագույն խորհուրդը քննարկում է կառավարության հրաժարականը:
Կառավարության ներկայացուցիչ Մոհամեդ Հեգազին հայտնել է, որ իրենք հրաժարական են տվել, քանի որ երկրում ստեղծվել է ծանր իրավիճակ:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Թահրիր հրապարակում ոստիկանության ու ցուցարարների միջև տեղի էին ունեցել ուժեղ բախումներ:








































