Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում, որ Եվրասիական տնտեսական միությունը կձևավորվի մինչև 2015 թվականը:
Ըստ Մեդվեդևի` հնարավորության դեպքում միության կազմավորման գործընթացը կարագացվի: Այս մասին նա հայտնել է Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ բանակցություններից հետո հրավիրված մամլո ասուլիսում:
Այս միության մեջ մտնող երկրներից ոչ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չի ունենա:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Մեդվեդևը նշել է, որ երկրները պատրաստ են միմյանց հետ բանակցել ու տնտեսապես համագործակցել:









































