News Georgia-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Վարդերի հեղափոխության» հրապարակում տեղակայվել է հեծանիվի վիթխարի մետաղական քանդակ։ Երկակնանի այդ հեծանիվն ունի 8 մետր երկարություն, 4 մետր բարձրություն և երկու ղեկ՝ տարբեր կողմերում։
Մետաղական հեծանիվի քանդակի բացման արարողությունը տեղի է ունենալու առաջիկա օրերին։ Այս նախագծի հեղինակը ֆրանսիացի հայտնի նկարիչ ու ճարտարապետ Ժան Դյուպն է։
Թբիլիսիի զարգացման հիմնադրամի ղեկավար Գեորգի Սաբանաձեն հայտարարել է, որ արձանը հանդիսանում է այն անձանց գաղափարական արտացոլանքը, որոնք առողջ ապրելակերպ են դավանում և սիրում են տեղաշարժվել հեծանիվով։