Friday, 05 06 2026
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները

ԲՀԿ-ական թեկնածուի` Իջևանի քաղաքապետ ընտրվելը ՀՀԿ մարզային կառույցի մեծ վրիպումն է, պարտությունը. սոցիոլոգ

Իջևանի քաղաքապետի պաշտոնում ԲՀԿ-ական թեկնածուի հաղթանակից հետո ՀՀԿ-ն պետք է անհրաժեշտ հետևություններ անի. դա, փաստորեն, ՀՀԿ մարզային կառույցի մեծ վրիպումն է, պարտությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` մեկնաբանելով Իջևանում նախօրեին տեղի ունեցած ընտրություններում ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանի հաղթանակի փաստը:

«Տրամաբանական սխալ կլինի միանշանակորեն պնդել, որ «Հանրապետական» կուսակցությունը, թույլ տալով ընտրություններում հաղթել ԲՀԿ-ական թեկնածուին, այսկերպ զիջումների է գնում: Նմանօրինակ դեպքերը պետք է շատ լինեն, որ կարողանանք համապատասխան եզրակացություն անել: Սա կարող է ընդամենը ախտանշան լինել, որ գոյություն ունեն խնդիրներ, որոնք ՀՀԿ-ն այսօր չի կարողանում լուծել: Նման մակարդակի ընտրություններում գաղափարական, կուսակցական պատկանելությունը երրորդ պլանի խնդիր է: Առաջին պլանում այլ հատկանիշներ են կարևոր` ո՞վ է ընտրվածի շրջապատը, կաշառակե՞ր է նա, թե ոչ և այլն:

Այլ խնդիր է, որ ԲՀԿ-ական թեկնածուի` Իջևանի քաղաքապետ ընտրվելը կազմակերպչական առումով ՀՀԿ մարզային կառույցի մեծ վրիպումն է, պարտությունը: Երևի կուսակցական կառույցները հետևություններ կանեն, թե ինչպես է լինում, որ իրենք զիջում են իրենց պատկանող դիրքը: Նրանք պետք է հետևություններ անեն, որ հետագա ընտրություններում կարող է հաղթել նա, ով արժանի է, այլ՝ ոչ նա, ում գրպանում այս կամ այն կուսակցության տոմսն է»,- նշեց սոցիոլոգը:

Նրա խոսքով, կարևոր է, որ ընտրությունները եղել են արդար, խաբեություններ, մեքենայություններ չեն եղել: «Սա օրինակ է, որ ապագա ընտրություններում ևս կարելի է ընտրել այն մարդուն, ում ցանկանում ես: Սա դրական է բոլորիս համար: Մարդիկ ընտրել են այն թեկնածուին, որը, գտնում են, ավելի լավ քաղաքապետ կլինի»,- ամփոփեց Ահարոն Ադիբեկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում