ԱՄՆ արևելյան ափին ուժեղ ձյան հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, 2.2 մլն մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության:
ԱՄՆ Ազգային օդերևութաբանակն ծառայության տվյալներով` Մասաչուսեթս նահանգի Պերու քաղաքում ռեկորդ է սահմնավել. այստեղ ձյան շերտի հաստությունը հասել է 81 սանտիմետրի: Ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ առայժմ փոթորկի վտանգ կա: Մի շարք նահանգներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Մերկասառույցի պատճառով իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս չօգտվել մեքենաներից:








































