Wednesday, 24 06 2026
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ

«Զոհված զինվորի մորը կարո՞ղ ես ասել` չափից դուրս ես լացում»

«Բանակում տեղի ունեցող դեպքերի մասին բարձրաձայնելը շահարկում անվանել չի կարելի, ի՞նչ է նշանակում անտեղի կամ չափից դուրս շահարկել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարց հնչեցրեց «Բանակն իրականում» նախաձեռնության խմբի անդամ Լալա Ասլիկյանը` անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե իրենք անընդունելի են համարում որոշ խմբերի կողմից բանակի խնդիրների միտումնավոր և ամենօրյա շահարկումը:

Նրա խոսքով՝ բանակում տեղի ունեցող իրադարձությունների մասին բարձրաձայնողները հենց այնպես չեն բողոքում, այլ հենվում են կոնկրետ փաստերի վրա: «Ամեն ինչ այնքան վատ է, որ փաստերն ինքնին խոսում են իրենց մասին: Ոչ ոք բանակում տեղի ունեցող դեպքերը չի ուռճացնում, մենք ընդամենը փաստերն ենք արձանագրում, որպես հասարակության ներկայացուցիչներ` ձայն ենք բարձրացնում: Ի՞նչ է նշանակում, ասենք, չափից դուրս խոսել բանակում կատարվող դեպքերի մասին: Օրինակ՝ զոհված զինվորի մորը կարո՞ղ եք ասել` չափից դուրս ես լացում: Պնախարարն իր այս հայտարարությամբ, կոպիտ ասած, ոնց որ ասի`խելոք մնացեք, թե չէ մի բան կանենք»,- նկատեց Լալա Ասլիկյանը:

Նրա խոսքով, եթե որևէ մեկը խախտում է օրենքը, օրենքի ուժով էլ պետք է պատժվի: «Բայց մենք միայն փաստերն ենք ներկայացնում: Ինչի՞ համար շահարկել: Ինչի մասին մենք ենք ասում, նույնի մասին ասում է նաև հասարակությունը: Իսկ հասարակությունն ասում է`վերջ տվեք սպանություններին և բռնություններին: Կարծես հասարակությանն ասես` մի շահարկիր դա: Բայց շահարկես, չշահարկես` բռնությունները բանակում շարունակվում են: Պետք է վերջ տալ այս ամենին, հասարակությունն էլ կլռի: Եթե հասարակությունը տեսնի, որ բանակում առկա իրավիճակը շտկելուն ուղղված միջոցառումներ են ձեռնարկվում, ինքնըստինքյան կլռի»,- նկատեց «Բանակն իրականում» նախաձեռնության խմբի անդամը:

Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստում Պնախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել էր նաև բանակի խնդիրների շուրջ հասարակական քննարկումներին: Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել էր. «Մենք հասկանում և ընդունում ենք արտակարգ պատահարներից հետո հասարակության կողմից բանակին ուղղված կառուցողական քննադատությունը, ավելին` այդ քննադատությունը օգտակար է և պետք է դասեր քաղել դրանից, սակայն անընդունելի ենք համարում որոշ խմբերի կողմից բանակի խնդիրների միտումնավոր և ամենօրյա շահարկումը: Այսուհետև պաշտպանական գերատեսչությունը առավել խիստ մոտեցում է ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր բանակը վարկաբեկում են ամեն գնով, ու եթե այդ մարդիկ կեղծ տեղեկություններ և հերյուրանքներ տարածելով փորձեն վնաս հասցնել բանակին, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում