Friday, 05 06 2026
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել

Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանն իր օգտին վկայություն տալու համար 25 հազար դոլար է տալիս

Մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն, «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարության վերջին նիստում վկաներից մեկը հայտարարել էր, որ Ախթալայում համասեռամոլությունը տարածված է, և Տեր-Պողոսյանը միակը չէ, ավելին` իրենք դրան նորմալ են վերաբերվում…

Երեկ «Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև Ախթալայի բնակիչների հետ, որոնց մեջ եղան այնպիսիք, ովքեր նկատեցին, որ ավելի հեշտ է ասել, թե ով Ախթալայում համասեռամոլ չէ, ով մանկապիղծ չէ, քան հակառակը: Ուշագրավ են նաև Ախթալայի բնակիչների շրջանում շրջանառվող հետևյալ պատմությունները Սերոբ Տեր-Պողոսյանի շուրջ: Օրինակ` մարդիկ պատմում էին, որ նա ֆուտբոլի մանկական 4 թիմ է հիմնել, և հաղթանակներից հետո եղել են դեպքեր, երբ նա երեխաներին շնորհավորելով՝ համբուրել է ոչ թե նրանց այտը, այլ շրթունքները: Իսկ նրա թիրախում են հայտնվել 10 տարեկանից բարձր անչափահասները, որոնց, իր հետ լինելու համար, մինչև 3 միլիոն դրամ գումար է տվել:

Սերոբ Տեր-Պողոսյանը 69 տարեկան է: Նա, տեղացիների ասելով, աջակցել է, որ իր հետ կապված երեխաները Երևանի պետական բուհեր ընդունվեն: Ավելին՝ Երևանի հենց կենտրոնում նրանց վարձով բնակարաններով է ապահովել: Մեկ այլ պատմության համաձայն` նա ստանձնել է Ախթալայում Արամյանցի տան շինարարությունը և երեխաներին այդտեղ տեղավորել աշխատանքի, սակայն՝ այլ նպատակով: Այսինքն` շինարարական աշխատանքներին ծաոթանալու առիթը օգտագործելով՝ նա զբաղվել է մանկապղծությամբ, չնայած, ըստ պատմությունների, հատուկ այդ նպատակով նա նաև առանձին բնակարան է վարձել: Իսկ նրա թիրախում հիմնականում հայտնվել են սոցիալապես անապահով և հոր կողմից միակողմանի ծնողազուրկ երեխաները: Ի դեպ, ասվում է նաև, որ նա մանկապղծությամբ սկսել է զբաղվել 2000 թվականից, բայց ինքը պնդում է, որ զբաղվել է 2007-ից՝ անչափահասների տարիքը բարձրացնելու նպատակով:

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը մեզ հետ զրույցում, արձագանքելով վկաներից մեկի այն հայտարարությանը, թե համասեռամոլությունը և մանկապղծությունը Աղթալայում տարածված է, նշեց, որ նման բան չկա և ավելացրեց. «Էդ տականքն ու իր նմանները, որ ծախվում են տվյալ տականքին փողով, դրանք պատրաստ են իրենց ընտանիքն էլ ծախել: Խոսքս վկաների մասին է, ովքեր պաշտպանում են Պողոսյանին»: Մեր հիշեցմանը, թե Ախթալայի բնակիչներն ասում են, որ ավելի հեշտ է ասել, թե ով Ախթալայում համասեռամոլ ու մանկապիղծ չէ, քան հակառակը, ավելացրեց. «Այդ բնակիչները նույնպես ծախվող բնակիչներ են, որ փող են վերցրել ու իր համար նման վկայություն են տալիս: Ես վստահում եմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կատարած աշխատանքին և գլխավոր դատախազության այդ հայտնաբերած նյութերին և ոչ մի կասկած չունեմ, որ դատավարությունը ճիշտ չի ընթանում:

Դատավարությունը ընթանում է ճիշտ, և նա իր արժանի պատիժը պետք է ստանա, և ոչ միայն ինքը, այլև, այս դեպքում դատախազությունը, մեղադրող կողմը մեղադրանքով հանդես գա այն մարդկանց նկատմամբ, ովքեր պաշտպանում են նրան»: Խաչիկյանի՝ վերը նշված այն արտահայտության կապակցությամբ, թե վկաները ծախվում են գումարների դիմաց, հարցրինք, թե ի՞նչ գումարների մասին է խոսքը: Պատասխանեց. «Մինչև 25 հազար դոլար տուժողներին գումար են տալիս, որ հօգուտ Սերոբ Տեր-Պողոսյանի ցուցմունքներ տան»:

Հիշեցնենք, որ վերաորակված մեղադրանքը (ՀՀ ՔՕ 139 հոդվածի 2-րդ, 3-րդ մասեր) նախատեսում է 8-15 տարվա ազատազրկում: Իսկ նախնական մեղադրանքով (ՔՕ 141 հոդված) սահմանվում է տուգանքից մինչև 2 տարվա ազատազրկում, հնարավոր էր նաև համաներման կիրառում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում