Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, hոկտեմբերի 27-ին` ժամը 11.30-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Չիվա գյուղից մի ընտանիքի 4 անդամներ:
Պարզվել է, որ նրանք հոկտեմբերի 26-ին`ժամը 20.00-ի սահմաններում կերել են պահածոյացված աջիկա, ինչի հետևանքով վերջիններիս ինքնազգացողությունը վատացել է և տեղափոխվել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:








































