«Առաջին լրատվական»-ի տվյալով` հոկտեմբերի 27-ին` ժամը 13.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեստան գյուղից բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի:
Վերջինս 2007թ. հունիսի 15-ից Ուկրաինայի Խերսոնի մարզի Չապլինի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի` գողության, և 304 հոդվածի` անչափահասին հացագործության մեջ ներգրավելու մեղադրանքով:









































