Գիզայի քրեական դատարանը հինգշաբթի օրը հաստատել է արդարադատության նախարարության որոշումն, ըստ որի՝ կալանքի տակ կդրվեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա ընտանիքի անդամների ֆինանսական միջոցները:
Դատարանի որոշումը վերաբերում է նաև Մուբարաքի որդիներ Ալյային և Գամալին, նրանց կանանց` Հադիջային և Հայդիին, և անգամ փոքր թոռներին` Օմարին և Ֆարիդին:
Մինչ այդ Եգիպտոսի արդարադատության նախարարության ապօրինի հարստացման դեմ պայքարի բաժանմունքը հրապարակել էր Մուբարաքի և նրա ընտանիքին պատկանող սեփականությունը, որը ըստ իրավապահ մարմինների՝ ձեռք է բերվել ապօրինի կերպով:










































