Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Վանի նահանգի 34 գյուղապետեր հրաժարական են տվել։ Նրանք դժգոհ են մնացել կիրակի օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին հաջորդած ժամանակահատվածում թուրքական կառավարության գործողություններից, որոնք առնչվում են աղետի գոտում ողջ մնացածների հոգսերը թեթևացնելուն։
Գյուղապետերը հրաժարական են տվել այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ իրենք բավականաչափ (16,500) վրաններ են ուղարկել Վան։ Գյուղապետերը համաձայն չեն այդ թվաքանակի հետ։
Նրանք ընդգծել են, որ կառավարության սխալ գործողությունների պատճառով իրենք հայտնվել են երկրաշարժից ողջ մնացած անձանց ուժեղ ճնշման տակ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում թալանվել է Վանի երկրաշարժից տուժած անձանց համար օգնություն փոխադրող 17 բեռնատար, ինչի պատճառով այդ օգնությունը չի հասել նշանակման վայր։










































