Ինչպես հայտնի է դարձել «Առաջին լրատվական»-ին, հոկտեմբերի 23-ին`ժամը 00:30-ի սահմաններում, Նար-Դոսի փողոցի թիվ 46 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեու Նեքսիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:







































