Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

ARAY-ի սեփականատիրոջ տան վրա անցյալ տարի հարձակում է եղել. անձնակա՞ն, թե՞ բիզնես-շահեր

Կիրակի օրը` հոկտեմբերի 16-ին, հրազենային կրակոցից մահացած «Արայ» խանութի սեփականատեր Արմեն Պետրոսյանի ունեցվածքի նկատմամբ նախկինում ոտնձգություն է եղել:

«Առաջին լրատվական»-ն ավելի վաղ անդրադարձել է այդ գործին, և հիմա, երբ շրջանառության մեջ են դրվում նրա մահվան տարբեր վարկածներ` ինքնասպանություն, վրեժխնդրություն և այլն, հարկ ենք համարում անդրադառնալ նրա տան վրա կատարված հարձակման գործին և դրա հետ կապված ավելի վաղ շրջանառված ուշագրավ մի տեղեկության: Բայց մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին հայտնաբերել էր նրա ավտոմեքենայում` նստած վիճակում, ձեռքին ատրճանակ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` կիրակի օրը, ժամը 3:15-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին կայանված BMW X-5 մակնիշի ավտոմեքենայում դիակ կա: Դեպքի վայր մեկնած իրավապահները նշված ավտոմեքենայի վարորդի նստելատեղին հայտնաբերել էին 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` ՏՏ ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Մեքենայի աջ նստելատեղին դրված սև կաշվե պայուսակում հայտնաբերվել էր «Բրաունինգ» ատրճանակ` 53 փամփուշտով, իսկ մեքենայի սրահում` ՏՏ ատրճանակի կրակված 1 պարկուճ:

Այժմ անդրադառնանք մեր հիշատակած գործին, որը ներկա և նախկին պաշտոնյաների տները թալանելու շարքից է: Ըստ քրգործի նյութերի` 2009թ.-ին «Նո Քոմենթ» ՍՊԸ տնօրեն Կարեն Կարապետյանը մորեղբոր որդու, այն ժամանակ անչափահաս` 17-ամյա Արմեն Մարտիրոսյանի և նրա ընկերոջ` Պ.Հակոբյանի հետ ստեղծել էր կազմակերպված զինված խումբ` ավազակային հարձակումներ գործելու նպատակով: Նրանք հասցրել են միայն երեք անձի տուն թալանել` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցի, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Շահգալդյանի (ով Շենգավիթ վարչական շրջանի ավագ դատախազ Մնացական Շահգալդյանի հայրն է) և քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի: Նրանց տներից հափշտակվածի` գումարի և ոսկեղենի ընդհանուր գումարը կազմել է մոտ 16 մլն դրամ: Չորրորդ` մասամբ տուժածը, ում տան վրա կատարված հարձակումը ձախողվել է և հանցախումբն էլ բռնվել, եղել է «Արայի» սեփականատեր Արմեն Պետրոսյանը:

Եվ այսպես, Կարեն Կարապետյանը մինչ հանցավոր մտադրությունների իրականացումը` 2008թ. նոյեմբերը, բանկերից մեկում գրավ է դրել իր տունը և մոտ 50 հազար դոլարի չափով վարկ է վերցրել ու իր ավտոտնակ-արտադրամասում հյութերի և սուրճի արտադրություն կազմակերպել: Սակայն երբ բիզնեսը ձախողվել է` Կարենը դադարեցրել է իր այդ գործունեությունը և անցել գումար հայթայթելու այլ տարբերակի: Սկսել է իր հարևան Լալայանցներից. 2009թ. նոյեմբերի 30-ին, ժամը 21:30-ի սահմաններում, Ա.Մարտիրոսյանը գազային ատրճանակով բարձրացել է Լալայանցների 5-հարկանի շենքի տանիք, իջել և պատշգամբից մտել է տուն, որտեղ եղել են Ա.Լալայանցի կինը` Ելենա Վարդազարյանը և նրա երկու անչափահաս դուստրերը: Ավազակը զենքը դրել է սեղանի շուրջ նստածներից Ելենա Վարդազարյանի գլխին, և սպանելու սպառնալիքի տակ պահանջել` չաղմկել և արագ իրեն տալ տանը եղած փողն ու ոսկյա զարդերը: Անկոչ «հյուրը» Լալայանցներից հափշտակել է մոտ 1.763.816 դրամի կանխիկ գումար և գույք, որը հետո դրսում փոխանցել է Կ.Կարապետյանին: Հաջորդ թիրախը եղել է քաղծառայության պետ Մանվել Բադալյանի բնակարանը: Նրա տուն են մտել 2009-ի դեկտեմբերին, դիմակներով քողարկված և երկփողանի հրացանով ու ատրճանակով զինված: Այդ ժամանակ Բադալյանի կինը` Երազիկ Ալեքսանյանը, անչափահաս դստեր հետ բակում է եղել, և երբ ցանկացել է վերադառնալ տուն, հարստություն որոնողները նրան հրելով մտցրել են ներս և այդ պահին տանը գտնվող ևս երկու անձանց վրա փակելով մուտքի դուռը, սպառնալիքների ազդեցությամբ Բադալյաններից հափշտակել են մոտ 11 մլն դրամի գույք և գումար ($7500, 100 եվրո, 10.000 դրամ, 7,6 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր, բջջային հեռախոսներ):

Հաջորդ թիրախը Ս.Շահգալդյանին պատկանող Դավիթաշենի Ձոր-1 թաղամասում գտնվող առանձնատունն էր: Դեկտեմբերի 12-ին, գիշերվա ժամը 22.00-ին, խմբի 3 անդամները` զինված և քողարկված գալիս և դիրքավորվում են տան մոտ: Երբ տանտերը դուրս է գալիս տնից և մտնում կաթսայատուն, հանցագործները հրացանով հարվածում են նրա գլխին` պահանջելով տան եղած փողն ու ոսկեղենը: Տան անդամների նկատմամբ բռնություն են գործադրում, տանտիրոջ բերանը կպչուն ժապավենով փակում, կտրում տան հեռախոսագծերը, ապա խմբի անդամներից մեկը դանակը դնում է տանտիրոջ որդու` Մ.Շահգալդյանի պարանոցին` ստիպելով հանել փողերը: Շահգալդյանների ունեցվածքը թեթևացնում են մոտ 4 մլն դրամով:

Իսկ ահա 2010թ. հունվարի 15-ի երեկոյան փորձում են մտնել «Արայ» ՍՊԸ սեփականատեր Արմեն Պետրոսյանի տուն: Պարսպի վրայով անցնում են բակ, տեսնելով տան անվտանգության աշխատակից Սամսոն Չիչակյանին` զենքերի օգտագործմամբ հարձակվում են նրա վրա, բռնության ենթարկում և պահանջում տանը եղած գումարը: Քիչ անց ահազանգով տուն ժամանած «Արայ» ՍՊԸ-ի անվտանգության ծառայության պետ Արսեն Խաչատրյանին և նրա ընկեր Արմեն Հարությունյանին ևս զենքի սպառնալիքով և բռնությամբ պառկեցնում են գետնին և «մաքրելով» նրանց գրպանները` պահանջում են բացել առանձնատան դռները: Այդ ժամանակ դեպքի վայր են ժամանում ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները, որոնց տեսնելով էլ Կարապետյանի խումբը նրանց ուղղությամբ կրակոցներ արձակելով` դիմում է փախուստի: Սակայն նրանցից մեկին հաջողվում է բռնել և նրա միջոցով հայտնաբերել նաև մյուսներին: Կատարած հանցանքի համար դատարանը Արմեն Մարտիրոսյանին դատապարտել էր 9 տարվա ազատազրկման, Պետրոս Հակոբյանին` 11, իսկ Կարեն Կարապետյանին` 12 տարվա ազատազրկման:

Եվ ահա, Արմեն Պետրոսյանի տան վրա հարձակումից մոտ 1,5 տարի անց նրան գտնում են հրազենային կրակոցից մահացած վիճակում: Շրջանառության մեջ է հայտնվում թաթար կին ունենալու, նրան մայրական իրավունքներից զրկելու և հնարավոր վրեժխնդրության հողի վրա կատարված սպանության վարկածը: Ոստիկանությունն այս պահի դրությամբ առավել հավանական է համարում ինքնասպանության վարկածը: Մինչդեռ, եթե ուշադիր նայենք լուսանկարում երևացող Արմեն Պետրոսյանի դիրքին, ձեռքերի տեղակայությանը և մի փոքր տրամաբանենք, ապա կասկածի տակ կարող է հայտնվել ինքնասպանության վարկածը. հրազենից կրակելիս մարդու ձեռքը արձակած կրակոցից ցնցվում` հետ է գնում, և այդ պարագայում ձեռքը պետք է հայտնվեր ոչ թե տուժածի ոտքի վրա` հանգիստ դրված վիճակում, այլ ցնցման արդյունքում հայտնվեր մարմնից հեռու կամ գոնե անկանոն ինչ-որ դիրքում: Չի բացառվում, որ ինչ-որ մեկը նրան «օգնել» ու դուրս է եկել մեքենայից: Կամ` անհասկանալի է, թե նա ինչու պետք է հանկարծ գիշերը որոշի մեքենան կանգնեցնել ճանապարհի եզրին և ինքը իրեն սպանի… Սրանց անդրադառնալու և հանգամանքները վերլուծելու առիթ մենք դեռ կունենանք, բայց մի ուշագրավ հանգամանք կա Արմեն Պետրոսյանի տան վրա հարձակվելու դեպքի հետ կապված:

Թերթերից մեկը դեռ այն ժամանակ, հղում անելով իր աղբյուրին, նշել էր, որ համառ խոսակցություններ են պտտվում, որ նախկին պատգամավոր Սամվել Շահգալդյանից ինչ-որ մարդիկ ցանկացել են վրեժ լուծել. հանցագործները, որոնք ներխուժել են Շահգալդյանների բնակարան, իրականում պատվեր կատարողներ են եղել: Նրանց ուղարկել են Երևանում խանութներ ունեցող 3 գործարարներ, որոնց հետ Սամվել Շահգալդյանը գործարքի է գնացել: Նույն աղբյուրների հաղորդմամբ` այդ խանութների սեփականատերերը նախկինում պայմանավորվել են Շահգալդյանի հետ, որ օգնի իրենց հարկային տեսչության հետ հարցերը լուծել` դրա դիմաց կլորիկ գումար վճարելով նախկին պատգամավորին: Սակայն, ըստ լուրերի, Շահգալդյանը չի կարողացել իր խոստումը պահել, բայց գումարը վերցրել է` ամեն անգամ ասելով, թե ոչինչ` մյուս ամիս լավ կլինի: Իսկ երբ այլևս պատգամավորական մանդատ չի ունեցել, գործարարներին ասել է, թե հարկային տեսչության հետ հարցերը կարող է լուծել իր եղբայրը` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Բայց դարձյալ գործարարները շարունակել են խնդիրներ ունենալ հարկային տեսուչների հետ, ինչից հետո էլ զայրացել ու պատվիրել են ինչ-որ մարդկանց, որպեսզի մտնեն Շահգալդյանների բնակարան, ստորացնեն նրանց: Թերթը հետաքրքրվել էր, թե այդ լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ: Սամվել Շահգալդյանը պատասխանել էր. «Վրեժի խնդիր ընդհանրապես չկա: Սա շինծու, լկտի պահվածք է կոնկրետ իմ հանդեպ: Թող այդ աղբյուրը ասի, թե ում նկատմամբ եմ արել այդ բանը և ովքեր էին թշնամություն անում իմ նկատմամբ: Նման բան չի եղել… Ես ընդհանրապես ֆինանսապես ոչ մի բիզնեսմենի կամ հարկառուի հետ առնչություն չեմ ունեցել` վատ իմաստով: Ես էությամբ նմանը չեմ: Եվ ովքեր որ նման շինծու բաներ են ուզում հորինել…»:

Հնարավո՞ր է, որ սա բիզնես ոլորտից «Արային» դուրս մղելու քայլ լինի կամ նման մի բան դրդապատճառ ունենա… Համենայնդեպս այս վարկածն էլ իրավունք ունի` գոյություն ունենալու, քանի դեռ այն չի հերքվել…

 

Էլմիրա Մարտիրոսյան

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում