ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Պակիստան` երկրի ղեկավարության հետ բանակցություններ վարելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մինչ այդ նա եղել է Քաբուլում, որտեղ նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատերազմի ավարտի համար կարևոր գործոն է Պակիստանի և Աֆղանստանի միջև համագործակցությունը:
Իսլամաբադ ժամանելուն պես՝ պետքարտուղարը հայտարարել է, որ կոչ է անում Պակիստանին՝ վերջ դնել իր տարածքում առկա ծայրահեղական խմբավորումների գործողություններին:
Ըստ նրա՝ ինքը փորձելու է հասնել նրան, որ ռազմական գործողություններ ծավալվեն Հյուսիսային Վազիրիստանում, որտեղ գործում են «Հաքքանի» խմբավորման գրոհայինները:








































